ԵՄ դեսպանի և ՄԱՇ անդամների կարծիքը Սաակաշվիլիի վիճակի վերաբերյալ

Վրաստանյան Mtavari Arkhi հեռուստաալիքի հիմնադիր, անազատության մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիայի խոսքով՝ քրեակատարողական ծառայությունն արգելել է Ռուսթավիի 12-րդ հիմնարկ Սաակաշվիլիին ծանրոցով սնունդ բերել։

Ըստ Գվարամիայի՝ հացադուլից հետո Սաակաշվիլիին կերակրել են ցածր յուղայնությամբ սննդով.

«Այսօր քրեակատարողական ծառայությունն արգելել է ծանրոցներ հանձնել բանտարկյալ Սաակաշվիլիին և նրան արդեն սոված են թողել։ Սաաակաշվիլիին սպանում են նպատակաուղղված և բացահայտ»:

Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը Վրաստանի երրորդ նախագահի առողջության վերաբերյալ ասել է, որ, «երբ խոսքը վերաբերում է առողջությանը, կառավարության պարտականությունն է ապահովել համապատասխան բուժումը»:

Հերցելի խոսքով՝ Եվրամիությունը հուսով է, որ Միխեիլ Սաակաշվիլիի առողջության վերականգնման հարցով քայլեր կձեռնարկվեն՝ հիմնված անաչառ բժշկական ցուցումների և առաջարկությունների վրա:

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Էկա Խերխեուլիձեն Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկում հանդիպել է նախկին նախագահի հետ՝  դուրս գալով հայտարարել է․

«Միխեիլ Սաակաշվիլիին արգելափակել են սնունդ հայթայթելու բոլոր միջոցներից»:

Խերխեուլիձեի խոսքով՝ Սաաակաշվիլի առողջական վիճակը ծանր է, օրեցօր ավելի է ծանրանալու, քանի որ բժշկական օգնություն չի ստանում։

«Երբ ես ներս մտա, պարզվեց, որ ադմինիստրացիան Սաակաշվիլիին ասել է, թե անվտանգության նկատառումներից ելնելով արգելված է սնունդ ստանալ պարենային փաթեթների տեսքով»,- ասել է Խերխեուլիձեն։