Թբիլիսիի հանրային տրանսպորտում շուտով անվճար wi-fi կլինի

скачанные файлы (1)Վրացական «Wifisher» կազմակերպությունը պատրաստվում է 40 000 լարի ներդնել Թբիլիսիում գործող շուրջ 2000 երթուղային տաքսիներում` գովազդային ալիք ունենալու նպատակով:

Նոր ծառայությունը ինտերնետային ընկերություններին հնարավորություն կտա ինտերնետային գովազդայինվահանակներ տարածել, որոնց հետևելով` ուղևորը հնարավորություն կստանա օգտվել գերարագ ինտերնետ ծառայությունից:
«Wifisher» կազմակերպության հիմնադիր տնօրեն Նոդար Իվանիձեն նշել է, որ համակարգը կփորձարկվի մարտի 4-ին:Տրանսպորտի միջոցներին ամրացված պիտակները կտեղեկացնեն ուղևորներին` անվճար wi-fi ծառայության առկայության մասին:
Իվանիձեի խոսքերով` Վրաստանում ծառայության ժողովրդականացումից հետո, կազմակերպությունը պատրաստվում է ընդլայնել գործուներությունը՝ նորարարական ծառայությունը տարածելով Հայաստանում և Էստոնիայում: Տեղեկացնում է « Agenda.ge»-ն:

Թողնել պատասխան