Fitch վարկանիշային ընկերությունը Վրաստանի տնտեսական ցուցանիշը կայունից տեղափոխեց դրականի. Կվիրիկաշվիլի

Fitch վարկանիշային ընկերությունը կայունից մինչև դրական է տեղափոխել Վրաստանի տնտեսական ցուցանիշը, հայտնել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

«Վերջերս Moody’s-ի վարկանիշային գործակալությունը բարելավել է Վրաստանի վարկանիշը և Ba 3-ից տեղափոխել մինչև Ba 2: Այսօր հայտնի դարձավ, որ Fitch վարկանիշային գործակալությունը Վրաստանի ցուցանիշը կայունից բարձրացրել է մինչև դրական: Այնպես որ, միայն մենք չենք դա ասում,  վարկանիշային գործակալությունները ևս հաստատում են այդ փաստը», — ասել է Կվիրիկաշվիլին:

Թողնել պատասխան