Մահացել է Նիկա Ռուռուան

Մահացել է Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամ Նիկա Ռուռուան: Տեղեկատվությունը հաստատել են կուսակցության գրասենյակից եւ Ներքին գործերի նախարարությունից: Ռուռուային դին գտնվել է իր բնակարանում դեկտեմբերի 4-ին: Մահվան պատճառը առայժմ անհայտ է:

Նիկա Ռուռուան Վրաստանի 6-րդ գումարման խորհրդարանի անդամ էր: Հանդիսացել է խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավարի տեղակալ և իրավաբանական հանձնաժողովի անդամ:

Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության շրջանում, 2009 թվականին, Ռուռուան Վրաստանի մշակույթի, հուշարձանների պաշտպանության և սպորտի նախարարն է եղել: