Գիորգի Կվիրիկաշվիլին ճիշտ մոտեցում ունի ժնևյան ձևաչափի նկատմամբ. Յան Քելլի

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Յան Քելլիի կարծիքով վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ճիշտ մոտեցում ունի ժնևյան ձևաչափի նկատմամբ: Այս մասին Քելլին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

Ըստ դեսպանի՝ վրաց հասարակությունը հիասթափված է, որ ժնևյան քննարկումների ձևաչափում և այլ հարցերում առաջընթաց չկա, ընդհակառակը, նկատվում է հետընթաց: Նա ԱՄՆ-ի աջակցությունն է հայտնել Վրաստանին՝ Ժնևի քննարկումներում առաջընթացի հասնելու համար:

«Մենք արդեն ներգրավված ենք ժնևյան ձևաչափում, տարեկան չորս այսպիսի հանդիպում է լինում: Թերևս արդեն իսկ ավելի քան 40 հանդիպում է անցկացվել: Սակայն վրաց հասարակության մեջ կարծես թե կա որոշ հիասթափություն, քանի որ դեռևս որևէ շոշափելի արդյունք չեն տվել այս բանակցությունները։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Գիորգի Կվիրիկաշվիլին ժնևյան ձևաչափի նկատմամբ ունի ճիշտ դիրքորոշում և, իհարկե, մենք աջակցում ենք նրան»,-ասել է Քելլին։

Թողնել պատասխան