«Սաֆարի» միությունը ներկայացրեց կնասպանության թեմայով հետազոտության արդյունքները

Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարևոր մարտահրավերներից մեկը շարունակում է մնալ գենդերային հավասարության բացակայությունը: 2015 թվականի ընթացքում կանանց սպանության և սպանության փորձի մեղադրանքով հարուցվել է 26 քրեական գործ:  Այս կապակցությամբ Թբիլիսիի «Քորթյարդ Մարիոտ» հյուրանոցում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Սաֆարի» միության կողմից կատարած հետազոտության արդյունքների և «ֆեմիցիդ՝ խտրականության հանցագործություն և նրա դեմ պայքարում պետության պարտականությունները» գրքի ներկայացումը:

«Սաֆարի» միության ղեկավար Բայա Պատարայան խոսեց Վրաստնում կնասպանության՝ ֆեմիցիդի առանձնահատկությունների մասին:

ffd«Վերջին տարիների ընթացքում կանանց սպանության դեպքերը չեն կրճատվել: Եթե պետությունը չի կարողանում կանգնեցնել ֆեմիցիդը, դա նշանակում է, որ այն այդ հանցագործությանը համամասնակից է: Պահանջում ենք առավել ակտիվ բարեփոխումներ իրականացնել՝ Նեքին գործերի նախարարության ներքո հիմնելով գենդերային հանցագործություններով զբաղվող վարչություն»:

«Սաֆարի» միության փաստաբան Մարի Կուրտանիձեն խոսեց հետազոտության նպատակների մասին.

untitledf«Մեր նպատակը կնասպանության՝ ֆեմիցիդի ռիսկերի և նրա պատճառների հետազոտումն էր: Ցավոք Վրաստանի իշխանությունները կուրորեն են մոտենում այս հարցին: Վրաստաում տեղի ունեցած կնասպանության ոչ մի գործում գենդերային խտրականությունը որպես դրդապատճառ  չի գրանցվել»։

Թողնել պատասխան