Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Վրաստանում առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի կայունացում։

Մինչև հունվարի 8-ը երկրի արևելյան հատվածում գիշերը կգրանցվի մինչև -3, իսկ ցերեկը +6 -ից +9 աստիճան տաքություն, մինչդեռ լեռնային շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում՝ գիշերը մինչև -9 աստիճան, իսկ ցերեկային ժամերին՝ +4 +8 աստիճան տաքություն։ Սպասվում են տեղումներ ձյան տեսքով և՛ ցածրադիր, և՛ լեռնային շրջաններում։

Արևմտյան շրջաններում սպասվում է համեմատաբար տաք եղանակ, ցերեկային ժամերին ցածրադիր վայրերում մինչև 15 աստիճան տաքություն, իսկ գիշերային ժամերին 0 +3 աստիճան տաքություն։ Լեռներում գիշերային ժամերին կգրանցվի -8 -9 աստիճան, իսկ ցերեկը օդի ջերմաստիճանը կկազմի +3 +6 աստիճան։ Լեռնային շրջաններում սպասվում է տեղումնառատ եղանակ։

Մայրաքաղաքում մինչև հունվարի 8-ը սպասվում է եղանակի կայունացում, տեղումներ չեն կանխատեսվում, օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կկազմի +14 աստիճան, իսկ գիշերը մինչև -3 աստիճան։ 

Տաթև Խոցանյան