Վրաց պատգամավորը Բաքվում նվագելու համար 600 եվրո է ստացել

Վրաստանի խորհրդարանի անդամ Զազա Խուցիշվիլին 2018 թվականին Բաքվում ու Թբիլիսիում նվագելով 6 200 լարի գումար է վաստակել: Բաքվում համերգում մասնակցելու հոնորարը կազմել է 600 եվրո, իսկ Թբիլիսիում նրան 2 320 լարի են վճարել «Հարդ ռոք կաֆե» ու «Նալի» փաբում նվագելու համար:

2017 թվականին պատգամավորը համերգներից 7 200 լարի եկամուտ է ունեցել:

Զազա Խուցիչվիլին 9-րդ գումարման խորհրդարանի անդամ է, ընտրվել է Թբիլիսիի Վակե թաղամասից, որպես մեծամասնական պատգամավոր: Նրա անունը ներառված էր Transparecy International-ի հրապարակած պատգամավորների ցուցակում, որոնք հավատարմագրերը սխալ էին լրացրել։