Կորոնավիրուս. 36 574 մարդ ապաքինվել է

Աշխարհում կորոնավիրուսով վարակված 36 574 հիվանդ լիովին բուժվել է: 

Չինաստանում մահացությունների թիվը ևս նվազել է: Նախորդ օրվա ընթացքում մահվան 44 դեպք է եղել:  Չինաստանից դուրս 70 մահ է գրանցվել, 26-ն՝ Իրանում, 17-ն՝ Իտալիայում, 13-ը՝ Հարավային Կորեայում, 8-ը՝ Ճապոնիայում, 2-ը՝ Հոնկոնգում և Ֆրանսիայում, մեկական դեպք՝ Ֆիլիպիններում և Թայվանում:

Աշխարհում այս պահին վարակված է 83045 մարդ, 78824-ը՝ Չինաստանում:

Արդեն վարակի առաջին դեպքեր կան Նիգերիայում և Լիտվայում: