Վրաստանում 2296 դպրոց է գործում

Վրաստանում գործում է 2 086 պետական ​​և 210 մասնավոր դպրոց, այս մասին նշված է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տարածած տեղեկատվության մեջ։

Ըստ այդ տվյալների՝ 2023-2024 ուսումնական տարվա սկզբի դրությամբ Վրաստանում ընդհանուր առամամբ գործում է 2 296 դպրոց: Նախորդ ուսումնական տարվա համեմատ Վրաստանում դպրոցների թիվը նվազել է 6 միավորով։ Ըստ շրջանների՝ ամենամեծ թվով դպրոցները (17,1 տոկոս) գտնվում են Իմերեթում:

2023-2024 ուսումնական տարվա սկզբի դրությամբ Վրաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորում է 634,3 հազար աշակերտ, ինչը 0,2 տոկոսով գերազանցում է նախորդ ուսումնական տարվա ցուցանիշը։ Աշակերտների ընդհանուր թվի 89,5 տոկոսը սովորում է պետական դպրոցներում, իսկ 10,5 տոկոսը՝ մասնավոր դպրոցներում։ Աշակերտների ընդհանուր թվից 48,2 տոկոսը աղջիկներ են, 51,8 տոկոսը՝ տղաներ։ Ըստ շրջանների՝ ամենաշատ աշակերտները (35,5 տոկոս) սովորում են Թբիլիսիում։