Ռուսաստանի ագրեսիան վտանգի տակ է դնում տարածաշրջանի անվտանգությունը. ԱԳ նախարար

Ռուսաստանի ագրեսիան վտանգի տակ է դնում տարածաշրջանի անվտանգությունը, ԵԱՀԿ նախարարական հանդիպմանն ասել է Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին:

ԵԱՀԿ նախարարական նիստում իր ելույթի ժամանակ ԱԳ նախարարը խոսել է Վրաստանի և Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիայի մասին և հիշեցրել շփման գծում Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրիի սպանության դեպքը:

«2008 թվականին իմ երկրի դեմ Ռուսաստանի լայնածավալ ագրեսիային հաջորդեց Ռուսաստանի անեքսիայի փորձը Ուկրաինայում՝ Ղրիմի թերակղզում 2014 թվականին։ Ուկրաինայում շարունակվող պատերազմը և Ռուսաստանի ագրեսիան վտանգի տակ են դրել տարածաշրջանի միջազգային կարգն ու անվտանգությունը»,- netgazeti.ge լրատվականի փոխանցմամբ՝ ասել է Դարչիաշվիլին։

Վրաստանի ԱԳ նախարարի խոսքով, Վրաստանը հավատարիմ է խաղաղությանը, և երկիրն ունի երկու հիմնական նպատակ՝ Վրաստանի տարածքի ապաօկուպացում Ռուսաստանի Դաշնությունից: