Իռլանդիան Վրաստանի 43 քաղաքացու է արտաքսել

Իռլանդիայից սեպտեմբերի 20-ին արտաքսվել է Վրաստանի 43 քաղաքացի։

Իռլանդիայի արդարադատության, ներքին գործերի և միգրացիայի նախարարության հաղորդմամբ՝ արտաքսվածների թվում են` 33 տղամարդ, 7 կին և մեկ ընտանիք` 3 երեխայով։

Իռլանդիայի ոստիկանությունից հայտնել են, որ արտաքսվածներից 4 տղամարդ դատապարտված է եղել տարբեր հանցագործություններ կատարելու համար։