Փետրվարի 8-ի կորոնավիրուսի տվյալները Վրաստանում

Փետրվարի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 204 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 262 228 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է 6593 թեստավորում, որից 3887-ը հակամարմինների թեստով, 2706-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 736 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 254 350 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 15 մարդ, ընդհանուր՝ 3298:

Դրականության ցուցանիշը՝ օրական 3.09%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 3.84%, վերջին 7 օրվանը՝ 369%:

Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 86
  • Աջարիա — 11
  • Իմերեթի — 32
  • Քվեմո Քարթլի — 16
  • Շիդա Քարթլի — 13
  • Գուրիա — 18
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 14
  • Կախեթի — 8
  • Մցխեթա Մթիանեթի — 3
  • Սամցխե-Ջավախեթի — 3
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 0:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: