Վարկեթիլիի մետրոյի տարածքում փողոցային առևտուրը վերացված է

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, թե Վարկեթիլիի մետրոյի տարածքում փողոցային առևտրի հետ կապված խնդիրները վերացվել են։

«Անհնար էր անցնել այնտեղով։ Ուզում եմ ասել, որ բոլոր վաճառասեղանները ապամոտաժվել են, և առևտրականները տեղափոխվել են մոտակա շուկայի տարածք, որտեղ նրանք օգտվում են արտոնյալ պայմաններից»,- ասել է Կալաձեն։

Ըստ Կալաձեի՝ քաղաքապետարանի աշխատակիցները կշարունակեն են տարածքի վերահսկողությունը.

«Մենք խոստանում ենք, որ մետրոյի Վարկեթիլի կայարանը կլինի ամենակոկիկ, գեղեցիկ ենթակառուցվածքներից մեկը»։

Հիշեցնենք՝ Թբիլիսիի Վարկեթիլի մետրոկայանի շրջակայքից առևտրականների վաճառասեղանները տարհանվել էին փետրվարի 17-ին։