Վարկեթիլի մետրոյի տարածքի տաղավարները հեռացվել են

Թբիլիսիի Վարկեթիլի մետրոկայանի շրջակայքից փետրվարի 17-ին առևտրականների վաճառասեղանները տարհանվել են։

Այսօր առավոտյան ժամանած առևտրականներին թույլ չեն տվել բացել տաղավարները։ Քաղաքապետարանը պարզաբանել է, որ քաղաքացիները հաճախ են դիմել փողոցային առևտուրը արգելելու պահանջով:

«Կանաչապատում պետք է անել, որ քաղաքը գեղեցկանա, ինչ գեղեցկության մասին է խոսքը, երբ մարդը հացի փող չունի» — ասել է առեւտրականներից մեկը լրատվամիջոցների հետ զրույցում։

Նշենք, որ հունվարի 26-ին Կախա Կալաձեն ասել է, որ նախատեսվում է բարեկարգել Վարկեթիլի կայարանի շրջակայքը, տեղի վաճառողներին ժամանակ է տրվել տեղափոխվել հատուկ առևտրային տարածք։

Կալաձեի խոսքով՝ այս որոշման պատճառ են դարձել քաղաքային իշխանություններին ուղղված բազմաթիվ դժգոհությունները:

Հիշեցնենք, որ 2017 թվականին Թբիլիսիի շուկաների ասոցացիան փողոցային առևտրով զբաղվողներին առաջարկել էր արտոնյալ պայմաններով տաղավարներ տրամադրել շուկաներում, սակայն խնդիրը դեռևս վերջնականապես լուծված չէ։