Թբիլիսիում Հոլոքոստի զոհերի հուշարձան կբացվի

Թբիլիսիում Հոլոքոստի զոհերի հուշարձան կլինի: Այս նախաձեռնությամբ հանդես է եկել Թբիլիսիի քաղաքային խորհրդի՝ Սակրեբուլոյի՝ անվանումների ու խորհրդանիշների կոմիտեն:  

Կոմիտեի նախագահ Թինաթին Նիբլոշվիլին արդեն հարցը քննարկել է Վրաստանում Իսրայելի դեսպան Ռան գիդորի հետ:

«Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է, որը նշվում է աշխարհի շատ երկրներում: Ելնելով մեր ժողովրդների միջև դարավոր բարեկամությունից, Թբիլիսին միացել է այդ երկրներին, ու մեր քաղաքում կհայտնվի զոհերի հուշարձան», — ասել է Նիբլոշվիլին:

Ըստ նրա՝  հուշարձանի տեղն ընտրելու հարցով կոմիտեն ակտիվորեն համագործակցելու է Իսրայելի դեսպանատան և Վրաստանում գործող հրեական կազմակերպությունների հետ, իր հերթին դեսպանը շնորհակալություն է հայտնել նման նախաձեռնության համար ու համագործակցության պատրաստակամություն հայտնել: Վերջինս դեսպանի պաշտոնում նշանակվել է 2020-ի հունվարի 13-ին:

Հոլոքոստի զոհերի հիշատակության միջազգային օրը (International Holocaust Remembrance Dayհունվարի 27-ին է նշվում, այդ օրը հաստատվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից՝ 2005-ի նոյեմբերին:  Փաստաթղթի ընդունման նախաձեռնությամբ հանդես են եկել Իսրայելը, Կանադան, Ավստրալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն,  Ուկրաինան, ևս 90 երկիր համահեղինակ է:

Հունվարի 27-ը պատահմամբ չի ընտրված, այդ օրը սովետական զորքերը ազատագրել են Օսվենցիմ համակենտրոնացված ճամբարը, որը անվանվել է մահվան ճամբար: Ըստ պաշտոնական տվյալների՝ 1941-45 թթ․-ին 1,4 մլն մարդ է խոշտանգվել, ավելի քան մեկ միլիոնը՝ հրեաներ:

Նյութի աղբյուր՝ newsgeorgia.ge

Լուսանկարը՝ tbsakrebulo.gov.ge-ից