Վրաստանից ռեկորդային թվով ցիտրուս է արտահանվել

Վրաստանի կառավարության հաղորդմամբ, երկրից ռեկորդային թվով ցիտրուս է արտահանվել:

Մասնավորապես, տեղեկատվության համաձայն, նախորդ տարի երկրից 21 միլիոն ԱՄՆ դոլարի ցիտրուս է արտահանվել, ինչը 2018 թվականի համեմատ ավել է 44.4%-ով:

«Վիճակագրության ազգային ծառայության փոխանցմամբ, 2019 թվականին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 12.834 միլարդ ԱՄՆ դոլար, ինչը 2018-ի համեմատ ավել է 2.7%-ով: Այստեղից արտահանումը կազմել է 3.771 միլիարդ դոլար, իսկ ներկրումը` 9.063։