Հեռուստաալիքը կմնա անաչառ. Ծերեթելին` իր նկատմամբ հարուցված գործի մասին

Գործարար Ավթո Ծերեթելին, ով TBC բանկի համահիմնադիրներ` Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի հետ մեկտեղ մեղադրվում է փողերի լվացման մեջ, ասում է, որ «Պիրվելի» հեռուստաընկերությունը, չնայած իր նկատմամբ հարուցված գործի, կմնա անաչառ:

Ծերեթելին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ մեղադրանք առաջադրելով փորձում են ճնշումներ գործադրել լրատվամիջոցների վրա: Նշենք, որ Ավթո Ծերեթելիի որդին, Վատո Ծերեթելին «Պիրվելի» հեռուստաընկերության սեփականատերն է:

«Այս ամենը տեղի է ունենում 2020 թվականի ընտրությունների համար: Այն հեռուստաալիքները, որոնք չեն ենթարկվում կառավարությանը, չեն կիսում նրանց կարծիքները, այս ամենը հենց դրանց դեմ է ուղղված: Ձերբակալվելու դեպքում էլ մեր հեռուստաալիքը մնալու է անաչառ` ինչպես միշտ, և այնքան ազատ, ինչպիսին կա»,- հայտարարել է Ծերեթելին: