Գարեջիի խնդրի պատասխանատուն Զուրաբիշվիլին է. Սամադաշվիլի

«Գործադիր իշխանությունը կարող է իր շարքերում հարցնել, թե ով է Դավիթ Գարեջիի հետ կապված խնդիրներ ստեղծելու պատասխանատուն»,- այսպես է անդրադարձել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Սալոմե Սամադաշվիլին` վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությանը:

Ըստ Սամադաշվիլիի, պատասխանատուն Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին է:

«Գլխավոր պատասխանատուն «Վրացական երազանքի» նախագահն է, տիկին Զուրաբիշվիլին: Ես ողջունում եմ, որ այս հարցը հնարավորինս կառուցողական լուծվի, սակայն քաղաքական պատասխանատուն «Վրացական երազանքն» ու Սալոմե Զուրաբիշվիլին են, որը նշանակվել է Բիձինա Իվանիշվիլիի կողմից»,- հայտարարել է Սամադաշվիլին: