Դպրոցական համազգեստների ներդրում է նախատեսվում նաև VII-X դասարաններում

«Որոշում ենք կայացրել դպրոցական համազգեստ ներդնել՜ ցածր դասարաններում և ամեն տարի ավելացնել մեկական դասարան»,- Խորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է կրթության նախարար Գիվի Միքանաձեն։

Նախարարի խոսքով՝ այս որոշումը նպատակ ունի գործընթացն իրականացնել փուլ առ փուլ և դանդաղ, որպեսզի դպրոցներում լրացուցիչ լարվածություն չստեղծվի։

«Վրաստանի անկախության վերականգնումից հետո դպրոցական համազգեստ չի եղել։ Ըստ այդմ, սերունդներն այնպես են մեծացել, որ դպրոցական համազգեստը ներդրված է եղել միայն մասնավոր դպրոցներում, այն էլ՝ ոչ բոլոր տեղերում, և մեր իրականության մեջ փորձարկված չէր։Հենց այդ պատճառով որոշում կայացրինք դպրոցական համազգեստի մշակույթը նախ ներդնել ցածր դասարաններում և ամեն տարի ավելացնել մեկական դասարան։ Եթե այս տարի առաջին կիսամյակում վեցերորդ դասարանցիները համազգեստ հագնեն, հաջորդ տարվանից կավելանա յոթերորդը, դրանից հետո՝ ութերորդը, և այդպես, մի քանի տարվա ընթացքում այս համազգեստի մշակույթն արդեն կձևավորվի, ու ոչ մի հակադրություն տեղի չի ունենա»,- ասել է նա։

Գիվի Միքանաձեի խոսքով՝ բարեփոխման փուլային մոտեցումը թույլ կտա խուսափել հնարավոր հակամարտություններից ինչպես աշակերտների ու ուսուցիչների, այնպես էլ դպրոցների տնօրինության միջև։