Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վերին Լարսի անցակետի երկու հատվածները, ինչպես նաև Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը ժամը 12:00-ի դրությամբ բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Տեղեկությունը տարածել է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։

«Ալիք մեդիան» տեղեկացրել է, որ ձնահոսքի վտանգի պատճառով փակված ճանապարհը արդեն երեկ բացվել էր մարդատար տրանսպորտային միջոցների համար։