«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեի և կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանի հետ միասին, հանդիպել է Ենթակառուցվածքային շինարարների ասոցիացիայի անդամ ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Կառավարության վարչակազմի տեղեկացմամբ՝ հանդիպմանը քննարկվել են բիզնեսի առջև ծառացած կարիքները և այն քայլերը, որոնք պետությունը դիտարկում է վրացական ընկերություններին աջակցելու համար:
«Կառավարության ղեկավարը նշել է, որ իշխանության համար առաջնահերթություն է բիզնեսի հետ մշտական խորհրդակցությունը, որպեսզի նախագծերի իրականացման ժամանակ առավելագույնս պաշտպանված լինեն ինչպես պետության շահերը, այնպես էլ ապահովվի առողջ միջավայր բիզնեսի համար:
Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել տարբեր նախագծերի իրականացման որակի հետ կապված մարտահրավերներին: Նշվել է, որ պետական նախագծերի իրականացման ժամանակ համապատասխան ստանդարտները, որակը և ժամկետները օրակարգային նշանակություն ունեն, և այս ուղղությամբ զիջումներ չեն լինելու:
Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բիզնեսի հետ հաղորդակցությունը կշարունակվի, ինչը կնպաստի գոյություն ունեցող պրակտիկայի էլ ավելի կատարելագործմանը և պետությանը հնարավորություն կտա արդարացի շուկայական գներով իրականացնելու որակյալ նախագծեր»,- ասված է հաղորդագրության մեջ: