Վրաստանի քաղաքացիներին արտաքսող հիմնական 5 երկրները

2019 թվականի փետրվար ամսին Վրաստանից դուրս է եկել Վրաստանի 244 998 քաղաքացի: Տեղեկատվությունը տարածում է ՆԳ նախարարությունը:

Գերատեսչության տեղեկատվությամբ, Վրաստանի քաղաքացիները Շենգենյան գոտու երկրներից հիմնականում մեկնում են Գերմանիա, որին հաջորդում է Լեհաստանը, երրորդ տեղում Հունաստանն է:

ՆԳՆ-ն հրապարակել է նաև արտաքսման մասին վերջին վիճակագրությունը: Մասնավորապես նշված ժամանակահատվածում Թուրքիան արտաքսել է Վրաստանի շուրջ 91 քաղաքացիների, Իսրայելը՝ 81, Գերմանիան՝ 19: Չորրորդ տեղում է Ֆրանսիան, որտեղից արտաքսվել է 16 քաղաքացի, այնուհետև Ռուսաստանը, որտեղից արտաքսվել է 14 քաղաքացի: