Transparency International Georgia. կաշառակերության հարցերով համապատասխան հետաքննություն չի ընթանում

Transparency International Georgia-ի կողմից անցկացված հանրային կարծիքի հետազոտության համաձայն, Վրաստանում հարցվածների 51 տոկոսը կարծում է, որ կաշառակերության դեպքում հետաքննությունը համապատասխան տեղի չի ունենում, երբ գործը վերաբերում է պաշտոնյաներին կամ իշխող կուսակցության հետ կապ ունեցող մարդկանց:

Հարցվածների 33 տոկոսը կարծում է, որ մասամբ տարածված/մասամբ ոչ հանրային ծառայողների կողմից պաշտոնի չարաշահումը սեփական շահերի համար է: 22 տոկոսը կարծում է, որ ավելի շատ տարածված է, քան՝ ոչ:

Հարցվածների մեծ մասը՝ 98 տոկոսը ասում է, որ 1 տարվա ընթացքում, դրամական կամ ոչ դրամական կաշառք տալու դեպք չի ունեցել: Հարցվածների միայն 1 տոկոսն է ասում, որ իրենց կամ իրենց ընտանիքի անդամներին պետական ծառայության նշանակելու համար կաշառք են պահանջել:

Հետազոտությունը անցկացվել է 2019 թվականի փետրվարի 20-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում: Երկրի մասշտաբով հարցումներին մասնակցել է 2 087 մարդ: