Համաճարակաբանական իրավիճակը կայունացել է, բայց ամեն բան ավարտված չէ. Ցերցվաձե

«Այս փուլում համաճարակաբանական իրավիճակը կայունացել է, ինչը լավ է, բայց ամեն բան ավարտված չէ»,- այս մասին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն։ 

Ըստ Ցերցվաձեի՝ պետք է զգույշ լինել, և շարունակել պատվաստվել․

«Աշխարհում շարունակվում է համաճարակի ուսումնասիրությունը և դինամիկան փոխվող է։ Երբեմն ավելանում է, երբեմն նվազում։ Վրաստանում օրական գրանցվում է առնվազն 26-ից 32 մահ, ինչը դեռ շատ է մեր նման երկրի համար»։ 

Հիշեցնենք՝ մարտի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 970 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 631 900-ն են: