Կորոնավիրուսը Վրաստանում. 5359  դեպք՝ մեկ օրում

Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Օգոստոսի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5359 նոր դեպք:  

Նախօրեին կատարվել է 50 937  թեստ, որից  30 325-ը՝ հակամարմինների, 20 612 -ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2726  պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է  415 146 մարդ:

Վարակից մահացել է ևս 42 մարդ, ընդհանուր՝ 6 321 :

Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 10.52%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 9.90%, վերջին 7 օրվանը՝ 10.74%