Թբիլիսի 18 մետրանոց ավտոբուսներ կներմուծվեն

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Գերմանիայի Մյունխեն քաղաքում հանդիպել է MAN ընկերության ղեկավարների հետ:

Քաղաքապետի տեղեկատվությամբ, հանդիպմանը խոսվել է համագործակցության հեռանկարների ինչպես Թբիլիսիի տրանսպորտային ցանցի բարեփոխման մասին, որի շրջանակներում նախատեսվում է հին ավտոբուսները նորով փոխարինել:

Կախա Կալաձեն MAN ընկերության կենտրոնում ուսումնասիրել է նորագույն մոդելի 18 մետր երկարության ավտոբուսները, որոնց ներկրումը Թբիլիսի նախատեսվում է մոտ ապագայում:

Մայրաքաղաքի ղեկավարի խոսքերով, թե ինչքան և ինչ տեսակի ավտոբուս է անհրաժեշտ քաղաքին, այս մասին SISTRA ընկերությունը հետազոտություն է անցկացրել՝ պարզելով, որ Թբիլիսիին անհրաժեշտ են 18 մետրանոց ավտոբուսները։ Փոխանցում է Վրաստանի առաջին ալիքը: