Վախճանվել է անվանի բանաստեղծ Տարիել Ճանտուրիան

93 տարեկան հասակում կյանքից հեռացել է վրացի բանաստեղծ Տարիել Ճանտուրիան, հայտնել է «Գրողների տուն»-ը։

Տարիել Ճանտուրիան ծնվել է 1932 թվականի հուլիսի 11-ին, Սուփսա գյուղում։ 1956 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։

Առաջին բանաստեղծությունը՝ «Որսորդություն», հրապարակվել է 1951 թվականին։ Առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Ձգտում»-ը, լույս է տեսել 1964 թվականին։

Նրա հիմնական ժողովածուներն են՝ «Ճոճանակ» (1965), «Քար և պատերազմ» (1967), «Նորալուսին» (1970), «Երկուսով» (1972), «Ընդհատված սերպանտին» (1973), «Հանդարտ արևի տարին» (1975), «Մեղրամսի դար» (1978), «Պոեմներ» (1979), «Սթրեսներ և բառեր» (1980), «Ընտրյալը» (1982), «Հետուառաջ» (1993), «Գրողի կարմիր գիրքը» (1985) և այլն։ Տարիել Ճանտուրիային են պատկանում նաև մանկական բանաստեղծությունների ժողովածուներ, քննադատական հոդվածներ, թարգմանություններ և այլն։