Մառնեուլիում տեղի ունեցած վթարի հետևանքով մոտոցիկլետի վարորդ է զոհվել։ Այս տեղեկությունը տարածել է «Region News»-ը։ Պարբերականի հաղորդմամբ՝ զոհվածը Մառնեուլիի քաղաքապետի նախկին տեղակալ Զուրա Փանգանիի եղբայրն է՝ Լաշա Փանգանին։
Դեպքը տեղի է ունեցել երեկ կեսօրին։ Նախնական տեղեկություններով՝ մոտոցիկլետի վարորդը չի կարողացել կառավարել ընթացքը և մոտոցիկլետով ներխուժել է ռեստորան։ Շտապօգնության խումբը վիրավորին տեղափոխել է կլինիկա, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։