Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է անձրևոտ եղանակ

Փետրվարի 20-22-ին Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է անձրևոտ եղանակ։ Այս մասին տեղեկություն է տարածում Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ Թբիլիսիում սպասվում է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +10, +12 աստիճան։

Քարթլիում առանձին վայրերում կդիտվի անձրևոտ եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +8, +10 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում տեղ-տեղ ձյուն է կտեղա։ Օդի ջերմաստիճանը կլինի -1, +1 աստիճան։