Ախալցիխեում քննարկվել է առողջապահական ծառայությունների հասանելիության հարցը

«Կանանց առողջապահական ծառայությունների հասանելիության բարձրացման ապահովում և աջակցում» ծրագրի շրջանակներում հանդիպում է անցկացվել Ախալցիխեի քաղաքապետարանում։

«Ջեներեյշն այս» կազմակերպության նախագահ Մարի Միկոյանը և «Քաղաքացիական իրավահավասարության հարթակ» կազմակերպության նախագահ Սամիրա Իսմայիլովան հանդիպում են ունեցել Ախալցիխեի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Դավիթ Լոմիձեի, Սամցխե-Ջավախեթիի մարզային վարչակազմի ներկայացուցիչ Մարինա Գաչեչիլաձեի և Ախալցիխեի գենդերային իրավահավասարության խորհրդի անդամների հետ։ Այս մասին փոխանցում է նախագիծն իրականացնող «Քաղաքացիական իրավահավասարության հարթակ» կազմակերպութունը։

Տեղեկության համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները հետաքրքրություն են ցուցաբերել վերոնշյալ նախագծի նկատմամբ։

Հանդիպումն անցկացվել է «Միասնությունը բազմերանգության մեջ է» USAID ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Վրաստանի ՄԱԿ-ի ասոցիացիայի կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսական աջակցությամբ։