Վրաստանի նախագահը չի բացառում՝ընտրությունները հնարավոր է հետաձգվեն

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասում է, որ եթե երկրում արտակարգ դրությունը երկարաձգվի, աշնանը նշանակված խորհրդարանական հերթական ընտրությունները ևս հնարավոր է տեղափոխվեն: 

Խորհրդարանական ընտրություններ Վրաստանում սպասվում են ընթացիկ տարվա հոկտեմբերին: Զուրաբիշվիլին ասել է՝ ընտրություններին դեռևս 6 ամիս կա, ու  ինքը հույս ունի, որ այդ ընթացքում արտակարգ իրավիճակն ավարտված կլինի, որպեսզի ընտրությունները կամ չհետաձգվեն, կամ էլ հնարավորինս կարճ ժամկետով հետաձգվեն:

Հիշեցնենք՝ մարտի 21-ին Վրաստանի կառավարության առաջարկով երկրում արտակարգ դրություն է հայտարարվել՝ կապված կորոնավիրուսի վարակի հետագա տարածման վտանգի հետ: