Տեսանյութ. Պատարագին ժողովուրդը կհետևի դրսից. Վիրահայոց թեմը տեսաուղերձ է հրապարակել

Վրաստանում հայտարարված արտակարգ դրության կապակցությամբ՝ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը ֆեյսբուքում տեսաուղերձով դիմել է հանրությանը՝ տեղեկացնելով, որ վաղվանից Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում ավանդական ծիսական արարողությունները կիրականացվեն երկրում հայտարարված արտակարգ դրությանը համապատասխան:

❗ Վիրահայոց թեմի հայտարարությունը

❗ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի հորդորը հավատացյալներին՝ Վրաստանում հայտարարված արտակարգ դրության առնչությամբ Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում ավանդական ծիսական արարողությունները կիրականացվեն երկրում հայտարարված արտակարգ դրությանը համապատասխան:

Posted by Armenianchurch.ge on Saturday, March 21, 2020