Մեկնարկում է Sinopharm-ի 2-րդ չափաբաժնով պատվաստվելու գրանցումը

Այսօր՝ մայիսի 20-ին, ժամը 12:00-ից սկսած մեկնարկում է Sinopharm տեսակի պատվաստանյութի երկրորդ չափաբաժնով՝ 22-28 օրվա ինտերվալով  պատվաստվելու գրանցումը:

Պատվաստվելու համար գրանցվել հնարավոր է այցելելով booking.moh.ge կայք կամ զանգահարելով 15 22 հեռախոսահամարին:

Վրաստանը Սինոֆարմի 100 000 չափաբաժին ստացել է ապրիլի սկզբին: Պատվաստումը մեկնարկել է մայիսի 4-ից, տարբեր բուժհաստատություններում պատվաստման թափուր տեղերը սպառվել էին մի քանի օրում: