Մայիսի 20-ի կորոնավիրուսի տվյալները Վրաստանում

Մայիսի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 104 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 334 705 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է՝  29 032 թեստավորում, որից  16 256-ը հակամարմինների արագ թեստով, 12 776-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 603 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 315 254 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 21 մարդ, ընդհանուր՝  4 540:

Դրականության ցուցանիշը՝ օրական 3.8 %, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 4.39%, վերջին 7 օրվանը՝ 4.03%: