Տեսանյութ. ԵՄ-ն բացում է սահմանը` Pfizer-BioNTech, Moderna, Johnson & Johnson, AstraZeneca և Sinopharm պատվաստանյութերով պատվաստվածների համար

Եվրամիությունը  որոշում է կայացրել բացել սահմանները`  դեղերի եվրոպական գործակալության կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից թույլատրված պատվաստանյութի ամբողջական կուրսն անցած քաղաքացիների համար:

Խոսքը Pfizer, Moderna, Johnson & Johnson, AstraZeneca և  SinoPharm պատվաստանյութերի մասին է: Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները,  որոշումն ընդունվել է ԵՄ-ի անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը:  Նաև նախատեսվում է վերանայել անվտանգ երկրների  ցանկը, որը հիմնված կլինի տվյալ  երկրում համաճարակաբանական իրավիճակի վրա: Նորացված ցուցակը կհրապարակվի առաջիկայում:  Որոշ երկրների քաղաքացիների համար  ԵՄ մուտքի դեպքում PCR թեստի պահանջն ուժի մեջ կմնա: