Իմ ղեկավարած տարիները Վրաստանի «Ոսկե դարաշրջանն» էր․ Սաակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիիլ Սաակաշվիլին իր հերթական ուղիղ եթերներից մեկում հայտարարել է, որ իր ղեկավարած 9 տարիները «Ոսկե դարաշրջան» էին Վրաստանի համար:

«Վրաստանը բարձրագույն լիգայի խաղացող էր և նրան դարձրեցին ինչ որ «Ճ» կարգի, ինչ որ երրորդ լիգայի, հետամնաց և չզարգացած երկիր: Վրաստանը պատժվեց, քանի որ ուներ հաջողությունը և զարգանում էր արագ»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Նրա խոսքով, «Միացյալ ազգային շարժման» իշխանության 9 տարիները կարելի է համեմատել միայն Գեորգի V Փայլունի և Դավիթ Շինարարի դարաշրջանների հետ:

Նա նշել է, որ 9 տարվա զարգացման գլխավոր դերը պետք է ունենար Լազիկա քաղաքն ու համանուն նավահանգիստը: Նախկին նախագահի խոսքով, եթե 2013 թվականին նա լիներ Վրաստանի նախագահը այս ծրագրերն ավարտված կլինեին և Վրաստանը 10 անգամ ավելի եկամուտ կունենար: