Առանց ակցիզի ծխախոտային արտադրանքի պահպանման և տեղափոխման 4 դեպք է հայտնաբերվել

Վրաստանի Ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները ընթացիկ տարվա հոկտեմբերին անցկացրած օպերատիվ-հետախուզական և հետաքննչական գործողությունների արդյունքում հայտնաբերել են առանց ակցիզային դրոշմանիշի ապրանքի պահպանման և տեղափոխման 4 դեպք:

Հետաքննական գործողությունների արդյունքում Թբիլիսիում և Սամցխե-Ջավախեքիի շրջանում հանցագործություն կատարած անձանցից առգրավվել է IQOS էլեկտրո սիգարետի համար նախատեսված «HEETS» ֆիրմայի 23 550 լարի արժողության 3 925 տուփ առանց ակցիզի ծխախոտային արտադրանք:

Ընթանում է հետաքննություն Վրաստանի ՔՕ-ի 200-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով, ինչը ենթադրում է ազատազրկում 4-6 տարի ժամկետով: