Բժանիան հանդիպումը նախատեսվածից շուտ է ավարտել

Աբխազիայի դե ֆակտո հանրապետությունում՝ Գուլրիփշի շրջանի մշակույթի տանը, որտեղ դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան հանդիպում է ունեցել տեղի բնակչության հետ, հանդիպումն ավարտվել է նախատեսվածից շուտ՝ Բիճվինթայի տարածքները Ռուսաստանին փոխանցելու վերաբերյալ հնչած հարցի պատճառով։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպումից առաջ կառավարության ներկայացուցիչները չեն ցանկացել ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությունը թույլ տալ, ինչի պատճառով էլ կոնֆլիկտ է ծագել։

Ըստ տեղեկության՝ ակտիվիստ Ջանսուղ Բժանիան հարց է տվել Բիճվինթայի տարածքը Ռուսաստանին հանձնելու մասին ստորագրված պայմանագրի վերաբերյալ։ Հարցին ի պատասխան` Ասլան Բժանիան ակտիվիստին հակադարձել է, որ նա չարաշահել է իր հարգանքը և խորհուրդ է տվել վերադառնալ իր տեղը, ինչին հետևել են քաղաքացիների միջև վեճն ու հրմշտոցը։

Նախագահ Բժանիան նախատեսվածից շուտ է լքել հանդիպումը։

Հիշեցնենք, որ Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամները կոչ են արել խորհրդարանին` վավերացնել Աբխազիայի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագիրը, որը նախատեսում է Բիճվինթայի ջրային տարածքի և առափնյա հատվածի մի մասը փոխանցել Ռուսաստանին։

Կարդացեք նաև՝

Աբխազական կողմը նախատեսում է ՌԴ-ին հանձնել Բիճվինթայի տարածքները