Թբիլիսիում անօթևանի կարգավիճակ է տրվել 1531 մարդու

Թբիլիսիում անօթևանի կարգավիճակ ունեցող 1531 մարդ է հաշվառված։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետարանի Առողջապահության և սոցիալական ծառայության ղեկավար Գելա Չիվիաշվիլին:

Նրա խոսքով, 2017-2019 թվականներին ընդհանուր առմամբ քաղաքապետարանին անօթևանի կարգավիճակ ստանալու համար դիմել է 6467 անձ, նրանցից 4588 շահառուի տարբեր պատճառներով անօթևանի կարգավիճակ չի շնորհել:

Գելա Չիվիաշվիլիի հայտարարությամբ, մայրաքաղաքում գործում է մեկ կացարան, որն ունի 240 տեղ, որտեղ գտնվում է 110 շահառու, և երեք սոցիալական տուն, որտեղ տեղավորված է ավելի քան 1000 մարդ:

Նրա հայտարարությամբ, հաճախ են դեպքերը, երբ փողոցում ապրող անօթևանները իրենց ցանկությամբ հրաժարվում են ապրել կացարաններում: