Կարասինը հեռանում է պաշտոնից. նրան կփոխարինի Եվգենի Իվանովը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքից ազատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ և հասարակայնության հետ կապերի պետքարտուղար Գրիգորի Կարասինին, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 2005 թվականից:

Կարասինին փոխարինել է Եվգենի Իվանովը: Մինչ այժմ Իվանովը զբաղեցնում էր միայն փոխնախարարի պաշտոնը:

Կարասինը դեռևս հուլիսին հայտարարել էր, որ աշխատանքի է տեղափոխվելու Ռուսաստանի Դաշնության խորհուրդ: Սակայն, ըստ շրջանառվող լուրերի, Կարասինը պաշտոնից ազատվել է թոշակային տարիքի՝ 70-ամյակը լրանալու կապակցությամբ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում Գրիգորի Կարասինը վերահսկում էր երկկողմ հարաբերությունները ԱՊՀ անդամ երկրների, ինչպես նաև արտերկրում գտնվող հայրենակիցների հետ: Նա նաև պատասխանատու էր դաշնային խորհրդի պալատի հետ հարաբերությունների, Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու և ՀԿ-ների հետ հարցերում:

Հատկանշական է, որ Կարասինի հրաժարականից հետո փոխվելու է Աբաշիձե-Կարասին ձևաչափը: Վրաստանի և Ռուսաստանի միջև բանակցությունների Ժնևյան ձևաչափը հիմնվել է 2008-ի օգոստոսի 12-ին կրակի դադարեցման համաձայնության հիման վրա:

Այս թեմայի վերաբերյալ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ մեկնաբանություն կանի այն բանից հետո, երբ պաշտոնապես հայտնի կդառնա Գրիգորի Կարասինին փոխարինողի անունը: