Գախարիան հանդիպել է Ռասմուսենի հետ

Գիորգի Գախարիան շնորհակալություն է հայտնել Անդերս Ֆոգ Ռասմուսենին՝ Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին աջակցելու համար:

«Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրումը վրաց ժողովրդի ընտրությունն է, և մեր կառավարությունը հանձնառու է այս ընթացքին», — այս մասին ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Հանդիպմանը կողմերը քննարկել են Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք ոլորտներում բեղմնավոր համագործակցությանն ու երկրի պաշտպանունակության բարձրացմանը վերաբերող հարցեր:

Հիշեցնենք՝ անցած օրը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հայտարարել էր․ «Կարծում եմ պետք է սկսել քննարկումներ՝ ընդունելի կլինի, թե ոչ, որպեսզի Վրաստանը միանա ՆԱՏՕ-ին առանց Աբխազիայի և Հվ. Օսիայի, և 5-րդ հոդվածը ընդգրկի միայն այն տարածքը, որը լիովին վերահսկվում է վրացական իշխանությունների կողմից: Հարց է, որն է ավելի ռիսկային՝ ներկա իրավիճակը, թե նոր բանակցությունների մեկնարկը ՆԱՏՕ-ում հավանական անդամագրման համար»: