Լիա Գիգաուրին ներկայացրել է 2018-2019 ուսումնական տարվա նորամուծությունները

2018-2019 թթ. ուսումնական տարվան ընդառաջ սպասվում են ազգային ուսումնական պլանի փոփոխություններ, նոր ձեռնարկներ, չնչին փոփոխություններ դասաժամերում, հինգերորդ դասարանում երկու օտար լեզվի կամընտրական առարկաներ, ինչպես նաև հինգերորդ դասարանի աշակերտների համար առաջին կիսամյակում սահմանված գնահատականների չեղարկում և ստուգողական աշխատանքների պակասեցում։

Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Լիա Գիգաուրիի այս հայտարարությունը տարածել է edu.aris.ge կայքը:

Ըստ Գիգաուրիի, առաջին դասարանից մինչև հինգերորդ դասարանի առաջին կիսամյակն  աշակերտները չեն ստանա սահմանված գնահատականները (մինչ այս չէին գնահատվում չորրորդ դասարանի վերջին կիսամյակը ներառյալ): Ըստ փոխնախարարի, հինգերորդ դասարան տեղափոխված աշակերտներն արդեն իսկ սկսում են շփվել նոր ուսուցիչների հետ, նոր միջավայր են մտնում, ինչը հաճախ խնդիրներ է ստեղծում:

Ըստ փոխնախարարի, ուսուցիչների համար պետք է ավելի կարևոր լինի զարգացնող գնահատականը: Ուսուցիչը պետք է համապատասխան խորհուրդներ տա աշակերտին այն մասին, թե ինչ կարողություններ ունի նա և որ խնդիրներին ավելի մեծ ուշադրություն դարձնի:

Թողնել պատասխան