Թալանել են ձյուդոյի աշխարհի և Եվրոպայի վրացի գործող չեմպիոնի տունը

Վրաստանի Շիդա Քարթլիի մարզի Խաշուրի քաղաքում թալանել են ձյուդոյի աշխարհի և Եվրոպայի վրացի գործող չեմպիոն Լուկա Մաիսուրաձեի տունը։

Khashuri Sports-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մայիսի 21-ին, երբ Մաիսուրաձեի ընտանիքը Խաշուրիի ռեստորաններից մեկում է եղել, և այդ ընթացքում, ըստ նախնական տեղեկության, տնից գողացել են մի քանի հարյուր լարի ու թանկարժեք իրեր:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով` գողություն։