Հարձակվել են գրող Լևան Բերձենիշվիլիի վրա

Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայում հարձակվել են գրող Լևան Բերձենիշվիլիի վրա։

RadioTavisupleba-ի հետ զրույցում Բերձենիշվիլին ասել է, որ Իլիայի անվան պետական համալսարանից դուրս գալու ժամանակ մի երիտասարդ, նախ, հայհոյել է իրեն և թույլ չի տվել հասնել մեքենային, իսկ հետո՝ ձու է նետել իր վրա։

Տեղեկության համաձայն, գրողը չի պատրաստվում դիմել ոստիկանություն: Ըստ նրա՝ դեպքի պահին նաև ականատեսներ են եղել:

Ի դեպ, սա Բերձենիշվիլիի նկատմամբ ագրեսիայի առաջին դեպքը չէ։ Մայիսի 15-ին Բերձենիշվիլին հայտնել էր, որ տուն վերադառնալիս իր տան մոտ 20 դիմակավորված անձինք են եղել կուտակված: Նա տեղի ունեցածը վրեժխնդրություն է համարում իշխող կուսակցությանը՝ «Վրացական երազանքին» քննադատելու համար։

Նշենք. իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ զրույցում Բերձենիշվիլիի վրա հարձակման կապակցությամբ ասել է, որ բռնությունն անընդունելի է։