Օմբուդսմենի գրասենյակը կհետաքննի լրագրողի աշխատանքին խոչընդոտելու փաստը

Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը սկսել է հետաքննել «Ֆորմուլա» հեռուստաընկերության լրագրող Դավիթ Ճաբաշվիլիի աշխատանքին խոչընդոտելու և նրան ֆիզիկական վնասվածքներ հասցնելու փաստը։ Այս տեղեկությունը Netgazet-ին հայտնել են օմբուդսմենի գրասենյակից։

Խոսքը մայիսի 20-ին Կախեթիի մարզի Կղվարելի քաղաքի Kvareli Lake Resort հյուրանոցային համալիրի մոտ մոտ տեղի ունեցած միջադեպի մասին է, որի մասին պատմող կադրեր է հրապարակել լրագրող Դավիթ Չաբաշվիլին երեկ՝ մայիսի 21-ին։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են հյուրանոցի անվտանգության աշխատակիցները և ՆԳՆ ներկայացուցիչները փորձում բռնի ուժով լրագրողին հեռացնել հյուրանոցի հարակից տարածքից։

«Ինձ զանգահարեց հանրային պաշտպանի ներկայացուցիչը և ասաց, որ սկսում են քննել ոստիկանի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքը և խնդրեց, որ իմ գտած նյութը տամ իրենց։ Ինձ հարցրեց, թե ինչ է պատահել և արդյոք մարմնիս վրա վնասվածքներ ունե՞մ։ Ես հաստատեցի, որ ձեռքերս ու ոտքերս վնասվել են։ Ինձ հարցրին՝ դիմե՞լ եմ իրավապահներին, ասացի՝ ոչ, չեմ արել, որովհետեւ անիմաստ եմ համարում, արդյունք չի ունենա»,- ասել է «Ֆորմուլա»-ի լրագրողը։

Կարդացեք նաև՝

Կղվարելիում բերման ենթարկվածներն ազատ են արձակվել