Մեկնարկել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի այցը Թուրքիա

Մեկնարկել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի այցը Թուրքիա:

Պաշտոնական հանդիպումներից առաջ Իրակլի Կոբախիձեն ուղեկցող պատվիրակության հետ այցելել է Աթաթուրքի դամբարան: Վրաստանի խորհրդարանի նախագահը Թուրքիայի Հանրապետության հիմնադրի շիրիմին ծաղկեպսակ է դրել և գրառում է կատարել հուշամատյանում: