Մեր նպատակն է Վրաստանը դարձնել տարածաշրջանի կենտրոն․ Բախտաձե

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն կառավարությունում անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ իրենց նպատակն է Վրաստանը դարձնել տարածաշրջանի ամենազարգացած տնտեսություն ունեցող երկիրը։

«Եվրոպայի լավագույն երկրները բիզնես սկսելու համար» վարկանիշի համաձայն՝ Վրաստանը բարելավել է դիրքը և նախորդ տարվա համեմատ մենք առաջ են անցել երկու կետով: 46 երկրների մեջ Վրաստանը 18-րդ դիրքից տեղափոխվել է 16-րդը: Հետազոտությունը հաջողված է այն առումով, որ հաշվի է առնում շատ չափորոշիչներ, այդ թվում բիզնես սկսելը և օրենսդրական գործունեությունը: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում միջազգային վարկանիշներում Վրաստանի առաջընթացին, քանի որ մեր նպատակն է տնտեսական զարգացման առումով Վրաստանը տարածաշրջանի կենտրոն դարձնելը»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը: