«Վրաստան» թերթի այս համարում

«Ալիք Մեդիան» «Վրաստան» թերթի հետ համագործակցության շրջանակներում շաբաթական կտրվածքով ներկայացնում է թերթում տեղ գտած գլխավոր նորություններից հատվածներ։

ԹԲԻԼԻՍՅԱՆ ՀԱՅ ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՈԳԱՏԱՐ ՀԱՎԱՔՈՐԴԸ

Միշտ չէ, որ մարդկային էության մեջ ներդաշնակված են գիտության ու արվեստի եւ հատկապես գեղարվեստի, մարդկայնության, բարեկամության ու քաղաքացիության վեհ արժեքներ ընկալողն ու կրողը: Թերեւս այդպես է նրան ճանաչողների կարծիքը: Խոսքը մեր քաղաքի կոլորիտ հանդիսացող, ճանաչված գիտնական, արվեստի գործերի հայտնի հավաքորդ Ալեքսանդր Պիրադովի մասին է:

Տոհմիկ ազնվական ծագում ունեցող Ալեքսանդրն ավարտել է Թբիլիսիի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտը, ասպիրանտուրան, Մոսկվայում պաշտպա- նել թեկնածուական, ապա՝ դոկտորական թեզերը: Երկար տարիներ դասախոսել է Թբիլիսիի տեխնիկական համալսարանում: Մոսկվայում աշխատելու առաջարկ էլ է ունե- ցել, սակայն մերժել է, որովհետեւ խոստովանում է, որ առանց Թբիլիսիի չի կարող ապրել: Արդեն 90-ամյակը թեւակոխած այս պատկառելի այրը հպարտանում է իր թբիլիսյան արմատներով: Թբիլիսին իր տունն է, այստեղ ամեն մի փողոց, պատշգամբ կամ բակ իր պատմությունն ունի, եւ որ ինքն այդ պատմության համամասնակիցն ու վկան է: Մեզ հետ զրույցում առանձնակի սիրով ու ջերմությամբ է պատմում քաղաքի կենցաղի ու բարքերի մա- սին. «Թբիլիսին այն քաղաքն է, որտեղ ոչինչ գաղտնի չի մնում, որտեղ «իսկական մարդ» գնահատականին զգուշորեն են վերաբերվում, որտեղ յուրահատուկ հարաբերություններ գիտեն, եւ որտեղ բոլորը բոլորի մոտ ծանոթներն են:

ԱՐՏԵՄ ԱԶԻՐՈՎԸ՝ 100 ՏԱՐԵԿԱՆ

Երկրորդ աշխարհամարտի մասնակից Արտեմ Ազիրովը, 1945 թվականից Թբիլիսիում տնտեսական, հասարակական եւ քաղաքական ակտիվ գործունեություն է իրականացրել։ Տարբեր պաշտոններ է զբաղեցրել ներքին գործերի նախարարության համակարգում,

Թբիլիսիի տրամվայ-տրոլեյբուսի վարչությունում, եղել է Թբիլիսիի 26 կոմիսարների անվան շրջկոմի հրահանգիչ, երկրորդ քարտուղար, Վրաստանի կոմկուսի Կենտկոմի կազմակերպչական բաժնի վարիչի տեղակալ, Թբիլիսիի Հոկտեմբերյան շրջկոմի առաջին քարտուղար։ Ընտրվել է Վրաստանի Գերագույն խորհրդի 9-րդ եւ 10- րդ գումարումների պատգամավոր։ Ներկայումս ապրում է Մոսկվայում։

ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՏՈՆՈՒՄ ՀԻՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ

Ետևում մնացին Ամանորի, Սուրբ Ծննդյան, ինչպես նաեւ Հին Նոր տարվա տոները։ Եթե առաջին երկուսի կապակցությամբ, կարծես, ամեն ինչ պարզ է, ապա Հին Նոր տարվա ավանդույթը որոշակի տարակուսանք է առաջացնում։ Դրանում համոզվեցինք, երբ խմբագրության փոստով ստացանք մեր ընթերցողների նա- մակները, որտեղ բարձրացվում է Հին Նոր տարվա թեման՝ թե ինչպե՞ս է ծագել այդ ավանդույթը, եւ ինչո՞վ է այն հիմնավորված։

Հունվարի 13-14-ը, ավանդույթի համաձայն, նշում ենք Հին Նոր տարին։ Այս տոնը փոքրիշատե ավելի հանգիստ է, նրան բնորոշ չէ այն իրարանցումը, որը Նոր տարվա անխուսափելի ուղեկիցն է։ Հին Նոր տարին պատմական զարմանալի իրադարձություն է, լրացուցիչ տոն, որը ծագել է թվարկությունների փոփոխության արդյունքում։ Օրացույցների վերոնշյալ տարբերության պատճառով՝ մենք Նոր տարին նշում ենք երկու անգամ՝ Հին եւ Նոր թվարկությամբ։ Այսպիսով, մեզանից յուրաքանչյուրին տրվում է հնարավորություն՝ ըստ ցանկության նշել սիրելի տոնը։