Վերջին 4 ամսում Վրաստանը Ռուսաստանին վաճառել է 44․9 միլիոն ԱՄՆ դոլարի գինի, ինչը կազմում է ընդհանուր արտահանման 61%-ը։
Վրաստանի ազգային վիճակագրական տվյալների համաձայն՝ հունվար-ապրիլ ամիսներին Վրաստանը գինու վաճառքից ընդհանուր առմամբ ստացել է 73․5 միլիոն ԱՄՆ դոլարի եկամուտ։
Այդ թվում՝
Լեհաստան – 5․5 միլիոն ԱՄՆ դոլար
Ուկրաինա – 3․8 միլիոն ԱՄՆ դոլար
Չինաստան – 3․2 միլիոն ԱՄՆ դոլար
Գերմանիա – 2․5 միլիոն ԱՄՆ դոլար
Բելառուս – 1․7 միլիոն ԱՄՆ դոլար
Ղազախստան – 1․6 միլիոն ԱՄՆ դոլար
Լատվիա – 1․4 միլիոն ԱՄՆ դոլար
ԱՄՆ – 1․4 միլիոն ԱՄՆ դոլար
Լիտվա – 859 հազար ԱՄՆ դոլար։